Շաբաթվա հոդված

Գեորգ Ֆերդինանդ Լյուդվիգ Ֆիլիպ Կանտոր (փետրվարի 19 (մարտի 3), 1845, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1918, Հալե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա (նահանգ), Պրուսիա), գերմանացի մաթեմատիկոս։ Ստեղծել է բազմությունների տեսությունը, որը դարձել է ժամանակակից մաթեմատիկայի հիմնային տեսություն։ Կանտորը ցույց է տվել երկու բազմությունների անդամների միջև փոխմիարժեք համապատասխանության կարևորությունը, սահմանել է անվերջ և լավ կարգավորված բազմությունները, ապացուցել է, որ իրական թվերը բնական թվերից «ավելի շատ են»։ Սահմանել է կարդինալ և օրդինալ թվերը և դրանց թվաբանությունը։ Կանտորի աշխատանքները մեծ փիլիսոփայական կարևորություն ունեն, ինչի մասին նա տեղյակ էր։
Կանտորի տրանսֆինիտ թվերի տեսությունը սկզբում համարվում էր ոչ ինտուիտիվ և քննադատվել է բազմաթիվ մաթեմատիկոսների և փիլիսոփաների կողմից, մինչև օրինակ՝ Լեոպոլդ Կրոնեկեր, Անրի Պուանկարե, Հերման Վեյլ, Լ․ Է․ Յ․ Բրաուեր և Լյուդվիգ Վիտգենշթայն։ Կանտորը, լինելով նվիրված լյութերական, հավատում էր, որ տեսությունը իրեն փոխանցվել է Աստծո միջոցով։ Որոշ քրիստոնյա աստվածաբաններ (հատկապես՝ ներոսխոլաստիկներ) կարծում էին, որ Կանտորի աշխատանքները հակասում են Աստծո էության մեջ բացարձակ անվերջության միակության գաղափարին, և համեմատում էին տրանսֆինիտ թվերի տեսությունը պանթեիզմի հետ։
Լեոպոլդ Կրոնեկերը Կանտորին անվանել է «գիտական շառլատան», «դավաճան» և «երիտասարդության շփոթեցնող»։ Կրոնեկերը չի ընդունել հանրահաշվական թվերի հաշվելիության և տրանսցենդենտ թվերի անհաշվելիության Կանտորի ապացույցները (այս արդյունքները այժմ մաթեմատիկայի ուսուցման ստանդարտ ծրագրում են)։ Կանտորի մահից տասնամյակներ անց Վիտգենշթայնը բազմությունների տեսության հասկացությունները անվանել է «բացարձակ անհեթեթություն», որը «ծիծաղելի է» և «սխալ»։ 1884 թվականից մինչև կյանքի վերջ կրկնվող դեպրեսիայի ցնցումների պատճառ է համարվել ժամանակակիցների քննադատությունները, սակայն որոշ հետազոտողներ կարծում են, որ այն հավաբանար երկբևեռ աֆեկտիվ խանգարման հետևանք է եղել։
1904 թվականին Լոնդոնի թագավորական ընկերությունը Կանտորին արժանացրել է Սիլվեստրի մեդալին, որը․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- հուլիսի 18-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հանդիսավոր բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձանը։
- հուլիսի 13-ին Սիրիայի հարավում գտնվող Ալ-Սուեյդա քաղաքում և շրջակա գյուղերում, դրուզների և բեդվինների զինված խմբավորումների միջև զինված բախումներ են սկսել։
- հուլիսի 13-ին «Չելսին» երկրորդ անգամ դարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային չեմպիոն (նկարում)՝ եզրափակիչ խաղում 3-0 հաշվով հաղթելով «Պարի Սեն Ժերմենին»։
- հուլիսի 8-ին Միջազգային քրեական դատարանը ստորագրել է «Թալիբան» շարժման առաջնորդներ Հայբաթուլա Ախունդզադայի և Աբդուլ Հաքիմ Իսհակզայի (լուսանկարում) ձերբակալման հրամանները՝ Աֆղանստանում կանանց նկատմամբ ենթադրյալ հետապնդումների մեղադրանքով։
- հուլիսի 4-7-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քեր շրջանում, տեղի է ունեցել խոշոր և մահացու ջրհեղեղ։ Հաստատվել է 118 զոհի մասին տեղեկություն, իսկ առնվազն 180 մարդ համարվում է անհետ կորած։
- հունիսի 22-ին Սիրիայի Դամասկոս քաղաքի հույն ուղղափառ Սուրբ Եղիա եկեղեցում պատարագի ժամանակ ակահաբեկիչը կրակ է բացել և գործարկել պայթուցիկ սարք, որի հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել 63 մարդ։
- հունիսի 22-ին ԱՄՆ-ը «GBU-57» ռումբերով հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։
Վերջերս մահացածներ՝ Օզզի Օսբորն • Մայքլ Մեդսեն •Դիոգու Ժոտա • Գուժ Մանուկյան
Գիտե՞ք, որ․․․


- ․․․Volkswagen-ի համար 199 398 500 A արտադրանքին սովորաբար քսում են կետչուպ:
- ․․․այս շենքը (լուսանկարում) կառուցվել է Ռուգեն կղզում 1936-1939 թվականներին, բաղկացած է իրար միացած միանման վեցհարկանի շենքերից: Ընդհանուր առմամբ, դրանց երկարությունը կազմել է 4,5 կմ (այժմ 3 կմ):
- ․․․մոսկովյան հղի կարիատիդները (լուսանկարում) հասարակաց տան գովազդ էին և հակաբեղմնավորման քարոզչություն։
- ․․․Լեհաստանի մայրաքաղաքում 1954 թվականին Վլադիմիր Լենինին փոխարինել են Վինի Թուխով։
- ․․․մինչ օրս գոյություն ունի ձեռագիր թերթ, որը հրատարակելու համար անհրաժեշտ են հաշվապահ և չորս գրագիր։
- 104 տարեկանում մարաթոնյան վազքին մասնակցած այս հնդիկը մի քանի օր առաջ զոհվել է 114 տարեկանում՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
320 827 հոդված |
456 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

- Վիքիպեդիան հանուն ազատության
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1298 թ. – սպանվեց Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Թորոս Գ-ն (ծն. 1270 թ.)։
- 1812 թ. – տեղի ունեցավ Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից էր։
- 1881 թ. – ստեղծվեց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան։
- 1948 թ. – մահացել է Դեյվիդ Ուորկ Գրիֆիթը, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ (ծն. 1875 թ.)։
- 1985 թ. – ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ Ամիգան։
- 1989 թ. – ծնվել է Դենիել Ռեդքլիֆը, անգլիացի դերասան, հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում։
- 1992 թ. – Աբխազիան հայտարարեց իր անկախությունը Վրաստանից։
- 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գրավեցին Աղդամ քաղաքը։
- 1995 թ. – հայտնաբերվեց ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը։
Օրվա պատկեր

